Kestenbaum, Eisner & Gorin, LLP - Los Angeles DUI Attorneys - Dedicated to Drunk Driving Defense in Los Angeles Firm Blog Spanish Armenian Chinese Russian
Kestenbaum, Eisner & Gorin, LLP - Los Angeles DUI Attorneys | Call Today! (818) 781-1570
Kestenbaum, Eisner & Gorin, LLP - Los Angeles DUI Attorneys Our DUI Specialists Case Victories Plea Bargain v. Trial DUI & Questions & Answers Contact Us
DUI Information
DUI Court Process
DMV Hearing
Field Sobriety Tests
Unlawful Police Stop
Implied Consent-Refusal
Prior Convictions
Living Out of State
Driving on a Suspended License
Drugs & DUI
Felony DUI
Vehicular Manslaughter - DUI
Sobriety Checkpoints
Blood-Alcohol Calculator
Blood-Alcohol Science
Penalty Chart
Defenses-Blood Tests
Defenses-Breath Tests
Expungement
Cities We Serve
Airport LAX
Alhambra
Antelope Valley
Bellflower
Beverly Hills
Brentwood
Burbank
Calabasas
Downey
El Monte
Glendale
Hawthorne
Hollywood
Inglewood
Long Beach
Los Angeles
Malibu
Metro 1945 S. Hill Street
Manhattan Beach
Moorpark
North Hollywood
Norwalk
Pasadena
Pomona
Redondo Beach
Santa Monica
San Bernardino
San Fernando
Santa Clarita
Sherman Oaks
Simi Valley
Studio City
Sylmar
Thousand Oaks
Torrance
Van Nuys
Valencia
Venice Beach
Ventura County
West Covina
West Hills
Westlake Village
West Hollywood
Whittier
Woodland Hills
Super Lawyer

Լոս - Անջելես (Los Angeles), Սան Ֆերնանդո (San Fernando) և Սանտա Կլարիտա (Santa Clarita) տարածաշրջանների DUI գործերի պաշտպանությամբ զբաղվող իրավաբաններ :

"Կեստենբաում, Այզներ և Գորին" (“Kestenbaum, Eisner & Gorin, LLP) իրավաբանական գրասենյակի մասնագետները իրականացնում են պաշտպանություն DUI (հարբած վիճակում մեքենայի վարում) գործերի բնագավառում ամբողջ Հարավային Կալիֆորնիայի տարածքով: Մեր իրավաբանները ունեն ավելի կան 50ամյա իրավաբանական աշխատանքային փորձառություն DUI գործերի ասպարեզում`իրականացնելով բեղմնավոր քրեադատավարական պաշտպանություն թե դատարաններում և թե DMV լսումներում:
DUI գործերի պաշտպանությամբ զբաղվող մեր իրավաբանական գրասենյակը ճանաչվել է որպես լավագույն 5% ԱՄՆ Իրավաբանական գրասենյակներից մեկը տարիներ շարունակ, ստանալով "Preeminent" ("գերազանց") գնահատական Martindale-Hubbell` համազգային ճանաչում ստացած իրավաբանների որակավորմամբ մասնագիտացող միության կողմից: Մեր պրակտիկան ընդգրկում եմ DUI գործերի իրավաբանական պաշտպանություն  Լոս Անջելեսի  առաջին ատյանի Սան Ֆերնանդո Վալեյ (San Fernando Valley), Սանտա Կլարիտա Վալեյ (Santa Clarita Valley), Փասադենա (Pasadena ), Մետրո (Metro on 1945 S. Hill Street) դատարաններում և առհասարակ ամենուրեք Հարավային Կալիֆորնիայի տարածքում:

Նախկին DUI դատախազներ Հարավային Կալիֆորնիայի դատարաններում : 50 ամյա փորձառություն :

"Կեստենբաում, Այզներ և Գորին" գրասենյակի բոլոր իրավաբանները անմիջական պատկերացում ունեն պետական մեղադրող մարմնի (դատախազության) կողմից արաջադրած մեղադրանքների հիմքում ընկած ապացուցողական փաստերի մասին, քանզի մինչ իրավապաշտպան (defense attorneys) աշխատելը, տարիներ շարունակ (ավելի քան 10 տարի) եղել են Լոս Անջելեսի դատախազության կրտսեր և ավագ ներկայացուցիչներ (Los Angeles City Attorney and District Attorney). Մեր իրավաբանները աշխատել են որպես դատախազներ Վեն Նայս (Van Nuys), Սան Ֆերնանդո (San Fernando), Սանտա Կլարիտա Վալեյ-Նյուհոլ (Santa Clarita Newhall), LAX օդանավակայանի (LAX Airport 11701 S. LA Cienaga ), Մետրո (Metro 1945 S. Hill Street), Բուրբանկ (Burbank), Գլենդել (Glendale), և Փասադենա (Pasadena) դատարաններում և պահպանել են սերտ ու բարիդրացիական հարաբերություններ շրջանային դատախազության անդամների ու դատարանական անձնակազմի հետ: Մենք գիտենք թե որտեղ են հաճախ թաքնված դատախազության թույլ կողմերը և մեր հաճախորդների համատեղ ուժերով փորձում ենք բացահայտել դրանք ու արդյունավետ պաշտպանություն իրականացնել: Մեր գրասենյակները տեղակայված են ողջ Հարավային Կալիֆորնիայով մեկ, և մեր գլխավոր գրասենյակը գտնվում եմ Վեն Նայս-ում (Van Nuys), Վան Նայս (Van Nuys) դատարանի հանդիպակաց փողոցում:

 

Բացառիկ արդյունավետ DUI պաշտպանություն : Դատական պրակտիկայի և DMV ստրատեգիաների զարգացում :

Մենք իրականացնում ենք DUI մեղադրանքի համառ պաշտպանություն և դատարանում, և DMV լսումների ողջ ընթացքում մեր հաճախորդների ընդհանուր աջակցությամբ: Մենք փորձում ենք նախևառաջ պարզել, թե ինչու է ոստիկանը կանգնեցրել ձեր մեքենան, ինչպես եք ձեզ դրսևորել հարբեցողության աստիճանը որոշող տեստի (Field Sobriety Test) ընթացքում, արդյոք ոստիկանը իրականացրել է օրենքով սահմանված 15 րոպե տևողությամբ զննությունը մինչև տեստը սկսելը, և արդյոք տվյալ զննության սարքը նախկինում ունեցել է պրոբլեմներ: Մենք մասնագիտանում ենք DUI գործերի այնպիսի ապացույցների քննության մեջ, որպիսիք վերցվել են շնչառության սարքի (Breathalyzer Breath Test) կամ արյան անալիզի (Blood Test) գործիքների միջոցով: Մեր համառ իրավապաշտպան գործունեության և մոտացման շնորհիվ մենք հասնում ենք մեղադրանքի կարճման կամ նվազեցման, երբ մեզ հաջողվում է ապացուցել որ ձեր մեքենան կանգնեցվել է առանց բավարար հիմքի, շնչառության գործիքը գտնվել է անսարք վիճակում է, կամ այլ ապացուցողական խնդիրների`ինչպիցիք են արյան անալիզի ոչ ապահով վիճակում պահելը ձերբակալումից հետո: Մեր DUI մասնագետները անհապաղ գործի են դնում իրենց հմտությունները, ձեր իրավունքների պաշտպանության համար, որպեսզի ապագայում որևէ քրեական ռեկորդի հետք չլինի ձեր ռեկորդում: Հիշեք, որ ձեզ տրվում է 10 օր ժամանակ, որպեսզի պահանջեք օրենքով նախատեսված DMV լսում (DMV hearing): Մենք հավաստիացնում ենք, որ մեզ հետ ձեր իրավունքները կլինեն պատշաճորեն և ժամանակին պաշտպանված DMV-ում, և որ կարվի ամեն հնարավորինս որ ձեր վարորդական իրավունքները չդադարեցվեն և պահպանվեն:

Կալիֆորնիայի DUI օրենսդրություն : Հանցանքի և Զանցանքի բնութագրում (0.8% ալկոհոլի կամ թմրամիջոցի առկայությունը արյան մեջ )

Համաձայն Կալիֆորնիայի օրենսդրության, եթե դուք վարում եք մեքենան ձեր արյան մեջ 0.08%  և ավելի ալկոհոլի առկայությամբ (blood alcohol concentration of .08 % or above), ապա ձեր դեմ դատարանում կարող է հարուցվել քրեական գործ DUI մեղադրանքով: DUI-ը քրեական ակտ է, որը կարող է առաջադրվել թե որպես հանցանք (felony), և թե որպես զանցանք (misdemeanor): Եթե դուք, կամ ձեզ հարազատ անձը ձերբակալվել է հարբած վիճակում մեքենա վարելու համար, շատ կարևոր է ժամանակին կոնտակտի մեջ գտնվել DUI հարցերում մաստագիտացող իրավաբանի հետ: Որպես զանցանք (misdemeanor) առաջադրված DUI մեղադրանքը շատ լուրջ հետևանքների կարող է հանգեցնել, մասնավորապես տուգանքի (fines), հարբեցողության դեմ պայքարող դասընթացների մասնակցության (alcohol school), պայմանական ժամկետի (probation), հասարակական աշխատանքի (community service), և կալանավորում (jail time), անգամ եթե առաջին DUI միջադեպն է ձեր կյանքում: Որպես հանցանք (felony) առաջադրված DUI մեղադրանքը կարող է ծագել մարմնական վնասվածքների առկայության կամ մահվան դեպքերում, որոնք առաջացել են երթևեկության վթարի հետևանքով:
Այս տեսակի իրավախախտումը կարող է հանգեցնել երկարատև կալանավորման (prison sentence):
Մենք հասկանում ենք, որ DUI-ի հետևանքով տեղի ունեցած ձերբակալումը կարող է անչափ տհաճ ու վրդովեցնող հետևանքներ ունենալ և մենք համառորեն աշխատում ենք, որպեսզի կասեցնենք բոլոր հնարավոր մեղադրանքները նաև այնպիսի պատահարներում, որոնք ընդգրկում են Ապօրինի Թմրամիջոցների Տիրապետում (Possession of Illegal Drugs), Դադարեցված Վարորդական Իրավունքի Առկայությամբ Մեքենայի Վարում (Driving on a Suspended License), Հարված և Փախուստ (Hit & Run) և Անփութորեն Մեքենայի Ղեկավարում (Reckless Driving):

 

Մենք երաշխավորում ենք անհատական և պրոֆեսիոնալ մոտեցում ձեր DUI գործին :

Մեր հաճախորդներին հատկացվող անհատական և մասնագիտական բարձր որակի ծառայությունը մեզ առանձնացնում է այլ իրավաբանական ֆիրմաներից: Երբ դուք զանգահարում եք մեզ ձեր գործի առաջնային գնահատման համար, դուք անմիջականորեն կարող եք կապ հաստատել մեր բազմամյա փորձառություն ունեցող իրավաբանների հետ: Մենք ձեզ քաջալերում ենք ներկայանալ մեր գրասենյակ սկզբնական անվճար խորհրդատվության (free consultation), մեր DUI փորձառու մասնագետների հետ, որոնք անձամբ կներկայացնեն ձեր իրավունքները դատարանում, ի տարբերություն այն սկսնակ մասնագետների, որոնց վստահելով ձեր գործը երբեք առիթ չեք ունենում տեսնել նրանց անձնապես: Ինտերնետային գովազդային ցանցն ընդգրկում բազմաթիվ իրավաբանական ֆիրմաների գովազդներ, որոնք խոստանում են մաստագիտական փորձառություն և նվիրում ձեր գործին, սակայն այդ իսկ կոչված "DUI էքսպերտները" (“DUI experts”) հազվագյուտ դեպքերում են ներկայանում դատարան և ներկայացնում ձեր գործը: Ձեր իրավունքն է իմանալ, թե ով է ձեր օրինական ներկայացուցիչը դատարանում:

 

Անհապաղ արձագանք ձեր հարցերին - 24/7:

Մենք հասանելի ենք շաբաթը 7 օր: Մեր DUI մասնագետ  իրավաբանները և անձնակազմը խոսում են իսպաներեն, ռուսերեն և հայերեն: Մենք համագործակցում ենք նաև մասնավոր հետախույզի հետ (private investigator), որը կարող է անմիջական աջակցություն ցուցաբերել մեր հաճախորդների կարիքներին անգամ մինչ գործի հարուցումը:   

Թող զանգը որոշի ձեր ապագան ! Զանգահարեք ազգայնորեն լայն ճանաչում ստացած DUI մասնագետ մեր իրավաբաններին 877-781-1570 կամ էլեկտրոնային հետևյալ հասցեով ` www.keglawyers.com.

Los Angeles DUI Attorneys & Lawyers . Contact Kestenbaum, Eisner & Gorin, LLP
Criminal Law Blog . San Fernando Valley Law Defense Firm . Juvenile Defense Lawyers . DUI Attorneys
Sex Crime Defense Law Firm . Federal Criminal Lawyers . Ventura Criminal Lawyers
Pasadena Criminal Attorneys . Glendale Criminal Defense Lawyers . Burbank Criminal Defense Attorneys
Santa Clarita Criminal Defense lawyers . Los Angeles Sex Crimes Lawyers . Los Angeles Drug Crimes Attorneys
Site Map
The information on this website is for general information purposes only. Nothing on this site should be taken as legal advice for any individual case or situation. This information is not intended to create, and receipt or viewing does not constitute, an attorney-client relationship.

Address: Wells Fargo Center 333 South Grand Avenue, 25th Floor Los Angeles, CA 90071 Phone: (818) 781-1570